«Diamond Princess» զբոսանավի՝ կորոնավիրուսով վարակված 621 ուղևորներից 2-ը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

դայամոնդ

«Ria.ru»-ն հայտնում է, որ Ճապոնիայում «Diamond Princess» զբոսանավի՝ կորոնավիրուսով վարակված ուղևորներից երկուսը մահացել է։ Զոհերից մեկը մոտ 80 տարեկան տղամարդ է, մյուսը՝ կին։  Սա զբոսանավի ուղևորների և անձնակազմի շրջանում մահվան առաջին դեպքն է: Նրանք հիվանդանոցում էին տեղափոխվել:

«Diamond Princess» զբոսանավը Յոկոհամայից դուրս է եկել հունվարի 20-ին, վերադարձել փետրվարի 3-ին: Զբոսանավում ընդհանուր առմամբ եղել է մոտ 3 700 մարդ: Կորոնավիրուս է հայտնաբերվել ուղևորներից 621-ի մոտ, 322-ի մոտ՝ առանց ախտանշանների:

Զբոսանավի ուղևորների առաջին խումբը կարանտինում երկու շաբաթ մնալուց հետո փետրվարի 19-ին սկսել է ափ իջնել Ճապոնիայի Յոկոհամա նավահանգստային քաղաքում:

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։