Սարալանջի ճանապարհին բախվել են Porsche Cayenne-ը, Lexus-ը, և BMW-ն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

հասարակական

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել են Lexus մակնիշի 35 PN 645 համարանիշի, Porsche Cayenne մակնիշի 01 AP 099 համարանիշի և BMW մակնիշի 36 MX 444 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Գրեթե 3 ավտոմեքենաներն էլ դարձել են ոչ շահագործելի. Porsche-ի առջևի ձախ մասի, Lexus-ի հետևի աջ մասի անվահեծանները կոտրվել են։