Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել․ Մարալիկի ծննդատունն էլ գործելու է.Հովսեփյանը՝ ԱՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

մարալիկ

«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրել է երեկոյան ստացած մի զանգի մասին։ Գրառումը՝ ստորև․

«Երեկ զանգ եմ ստանում: Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը:

«Տիկի՛ն Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը, ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես՝ հորինում է, աչքի առաջ սարքը կա ասում է չկա»:

Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:

Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան՝ առաջին բառը լսում եմ. «Վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում»։ Սկսում է այստեղից և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել: Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված և դա առաջին անգամը չէ, ինչպես հասկանում եմ առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է:

Իր կերպարին համապատասխան՝ սկսեց ինձ ներկայացնել, և ամենածիծաղելին, որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էր (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա, այդ թվում՝ Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում:
Որքան հասկացա փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ՝ ծննդատունը, թե Մարալիկի, թե Գյումրիի գործելու է:

Մարդկանց ահաբեկելով ոչնչի չեք հասնի, սա ասում եմ որպես մարզի ընտրված, ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր:

Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա:

Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն, ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով, բայց չէ՜, ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:

Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք, չդաստիարակե՛ք, երկուսն էլ ունեմ, կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք :

#ՀոխորտալուԱրդյունքըՎատԿլինի

#ԾննդատունԷլԳործելուԷ»: