Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին դուրս Է եկել բանտից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

Մերեբաշբվիլի

Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին մոտ 7-ամյա բանտարկությունից հետո այսօր ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից:

Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2012 թվականի մայիսին: Նա մեղադրվեց մի քանի հանցագործություն կատարելու մեջ, այդ թվում՝ 2011 թվականի մայիսի 26-ի ցույցը ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով ապացույցները թաքցնելու, Վալերի Գելավիլիին ծեծելու և ընտրակաշառք բաժանելու մեջ: Գրել է Aliq.ge-ն։

Բանտից դուրս գալով Մերաբիշվիլին հայտարարել Է, որ մտադիր Է ակտիվորեն զբաղվել քաղաքական գործունեությամբ:

Այս պահին Մերաբիշվիլիի նկատմամբ դատարանում գործ է ընթանում` 2007 թվականի նոյեմբերի ցույցերը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու գործով: Մերաբիշվիլիին մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս