Հայաստանի 10 լավագույն մարզիկներին պարգևատրելու համար գործադիրը 50 միլիոն դրամ հատկացրեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

10 լավագույն

Կառավարությունը որոշեց 2019 թվականի դեկտեմբերի 25-ին կայացած Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված 10 մարզիկներից յուրաքանչյուրին 5 մլն դրամ պարգևատրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 50 մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

Պարգևներ կհանձնվեն ներքոհիշյալ 10 լավագույն մարզիկներին.

1. Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ըմբշամարտ,
2. Ռուբեն Ալեքսանյան, ծանրամարտ,
3. Արթուր Ավետիսյան, մարմնամարզություն,
4. Հովհաննես Բաչկով, բռնցքամարտ,
5. Սլավիկ Գասպարյան, հունահռոմեական ըմբշամարտ,
6. Տիգրան Կիրակոսյան, սամբո,
7. Արսեն Հարությունյան, ազատ ոճի ըմբշամարտ,
8. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ,
9. Գոռ Մինասյան, ծանրամարտ,
10. Հակոբ Մկրտչյան, ծանրամարտ:

Տեսանյութեր

Live

Լրահոս