Երվանդ Մանարյանի անունն ու գործը դեռ երկար կմնան մեզ հետ. Հայկ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

Մանարյան Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշ երեկոյան ստացա Վարպետի մահվան բոթը:

Երվանդ Մանարյանը 1940-ականներին Հայրենիք վերադարձած հայերի սերնդից էր, ոսկե սերնդի ամենապայծառ աստղերից մեկը, մեկը նրանցից, ովքեր 20-րդ դարի երկրորդ կեսին ստեղծեցին մշակութային Երևանի կերպարը: Մարդ, որն արդեն մեր ժամանակներում քաղաքացիական գիտակցության բարձր նշաձող սահմանեց բոլորիս, և հա՛տկապես արվեստի մարդկանց համար:

Մանարյանի տիկնիկային թատրոնը ոչ միայն հեքիաթային աշխարհ էր, այլև անկախ երկրի վաղվա ազատ քաղաքացու դարբնոց: «Ավելի լավ է պետությունը միջոց ծախսի զարգացող երեխայի վրա, քան թե հետո նրա վատ դաստիարակության հետեւանքով գումարներ ծախսի՝ բանտերում պահելու համար», - ասում էր նա:

Իսկական ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի անունն ու գործը դեռ երկար կմնան մեզ հետ՝ որպես բարության, ազնվության ու ազատ մտքի ուղեցույց:

Հանգչիր խաղաղությամբ, Վարպետ»: