Հրայր Թովմասյանը Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ շնորհավորել է Բակո Սահակյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

Սահակյան Թովմասյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին։ Ուղերձում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ պարոն Սահակյան,

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից թույլ տվեք ջերմորեն շնորհավորել Ձեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ:

Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության և համայն հայության համար, քանզի այն հանդիսացավ համազգային զարթոնքի հիմք և ազգային ինքնության գիտակցման նորացված ալիքի մեկնարկ: Այդ ալիքը հետզհետե թափ առնելով և հզորանալով՝ հանգեցրեց Արցախյան գոյապայքարում հայկական մեծ հաղթանակի, որի արդյունքում ձևավորվեց ժողովրդավարական և ինքնիշխան Արցախի Հանրապետությունը:

Կարևորելով օրվա խորհուրդը՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Արցախի հայությանը ու մաղթում խաղաղություն, ամուր սահմաններ, ոգու ամրություն և նորանոր հաջողություններ Արցախի Հանրապետությունում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում»։

Տեսանյութեր

Live

Լրահոս