Հայաստանը 3-րդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

ՀՀ ԶՈւ

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի զեկույցի համաձայն` Հայաստանը երրորդն է աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2019 թվականն ամփոփող զեկույցում ներառված է 154 երկիր:

Կոնվերսիայի միջազգային կենտրոնն ամեն տարի հրապարակում է աշխարհի ռազմականացվածության համաթիվը՝ համեմատելով երկրի ռազմական ապարատի կշիռն ու կարևորությունը հանրային կյանքի մյուս ոլորտների նկատմամբ։ 

Աշխարհի ամենառազմականացված երկրների տասնյակում են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը:

Զեկույցի համաձայն` Թուրքիան 19-րդն է, Իրանը` 24-րդը, Վրաստանը` 49-րդը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։