Մարդկանց անիմաստ մահը ողբերգություն է․ ԵՄ-ն ցավակցել է Գերմանիային

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

հանաու

«Մեր մտքերը Հանաուի մարդկանց հետ են»: ԵԽ ղեկավար գերմանական Հանաու քաղաքում հրաձգության կապակցությամբ հայտնել է իր ցավակցությունները։

«Մենք մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ընկերներին։ Մարդկանց անիմաստ մահը ողբերգություն է՝ անկախ այն բանից, թե որտեղ է դա տեղի ունեցել», - գրել է Շառլ Միշելը Twitter- ում: