Մեծ քաղաքականության մեջ պատահականություններին և զուգադիպություններին չեմ հավատում․Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ինչու՞ հենց ապրիլի 5-ին

Մեծ քաղաքականության մեջ պատահականություններին և զուգադիպություններին չեմ հավատում, հետևաբար փորձում եմ գտնել հետևյալ հարցի պատասխանը. ինչ պատճառով «հանրաքվե» անունը կրող միջոցառումը նշանակվեց ապրիլի 5-ին։

Խիստ տարօրինակ է նաև այն փաստը, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակով ձևավորված մասնագիտական հանձնաժողովը, որը պետք է մշակեր Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը և բուն նախագիծը, որևէ մասնակցություն չունեցավ հրատապ ներկայացված նախաձեռնության մեջ։

Ակնհայտ էր, որ իշխանությունը շտապում էր, շատ էր շտապում, ապրիլի 5-ին Հայաստանում համապետական ընտրական գործընթաց կազմակերպելու հարցում։ Այն նույնիսկ չխորշեց այս գործընթացում խախտել ՀՀ Սահմանադրության և օրենքների բազմաթիվ նորմեր՝ քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգի տակ դնելով գործընթացի բոլոր մասնակիցներին։

Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի տեղավորվեն օրենսդրությամբ սահմանված ժամկետների մեջ և օգտագործեն մարտի 31-ին հաջորդող կիրակին՝ համապետական ընտրական գործընթաց իրականացնելու համար։ Իսկ մարտի 31-ին, եթե հիշում եք, կայանալու են Արցախի նախագահական ընտրությունները։

Այսպիսով, մարտի 31-ին Արցախում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ ապրիլի 5-ին Հայաստանում՝ հանրաքվե։

Հ.Գ. Հիշեցնեմ նաև, որ ապրիլյան պատերազմը սկսվեց ապրիլի 1-ին և ավարտվեց ապրիլի 5-ին»։

Տեսանյութեր

Live

Լրահոս