Հայամետ գործչին արդարացրած դատավորների դեմ Թուրքիայում հետաքննություն է սկսվելու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

Օսման Քավալա

Թուրքիայում հետաքննություն կսկսվի այն դատավորների դեմ, որոնք Գեզի այգու գործով մեղադրյալների, այդ թվում՝ հայամետ գործիչ Օսման Քավալայի նկատմամբ արդարացրած վճիռներ են կայացրել:

Հաղորդվում է, Թուրքիայի Դատավորների ու դատախազների խորհուրդը թույլտվություն է տվել հետաքննություն սկսել Գեզի այգու գործով որոշում կայացրած Ստամբուլի 30-րդ ծանր հանցագործությունների դատարանի նախագահ Գալիփ Մեհմեթ Փերքի, դատարանի անդամներ Ահմեթ Չիֆթիօղլուի ու Թալիփ Էրգենի նկատմամբ: Գրել է Ermenihaber-ը։

Նշենք, որ 2013 թ.-ին տեղի ունեցած Գեզի այգու հակակառավարական ցույցերի գործով «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձի» մեջ մեղադրվող 16 անձանցից կալանքի տակ էր գտնվում միայն Օսման Քավալան. բոլոր մեղադրյալներին սպառնում էր ցմահ բանտարկություն:

Փետրվարի 18-ին կայացված որոշումով միակ կալանավորված մեղադրյալ Քավալան ազատ արձակվելուց հետո անմիջապես ձերբակալվել էր: Քավալային այս անգամ նույն մեղադրանքը առաջադրվել է 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գործի շրջանակներում:

Նշենք, որ Օսման Քավալան հայտնի հասարակական գործիչ է: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է «Anadolu Kültür» հիմնադրամը՝ տարիներ շարունակ իրականացնելով նաև հայկական մշակույթը ներկայացնող միջոցառումներ։ Քավալան ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և խստիվ դատապարտել այն։  

Տեսանյութեր

Live

Լրահոս