Բուդապեշտում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակից հայ ըմբիշները հայտնի են

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

ըմբշամարտ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի:

Հայաստանը մրցաշարում կներկայացնեն ՝ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 87 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը։ Այս մասին լրագրողներին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը։

Օլիմպիական խաղերին կմեկնեն այն մարզիկները, ովքեր վարկանիշ կնվաճեն։

Բուլղարիայում կկայան ևս մեկ վարկանշային հանդիպում, որին անհրաժեշտության դեպքում կմասնակցեն 67 կգ քաշային Կարեն Ասլանյանն ու 87 կգ քաշային Արթուր Շահինյանը։