Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է․ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

փակճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 15:18-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Քաջարան քաղաքում, Կոտայքի մարզում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Արագածոտնի մարզում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն:

«Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Տեսանյութեր

Live

Լրահոս