ՊՆ 2-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News 

զորք

Փետրվարի 19-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի: Անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն:

ՊՆ մեքենա

Զորամասերի հրամկազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել անձնակազմին և ցուցումներ տվել թերությունները վերացնելու ուղղությամբ:

զինվոր