2012-ին մերժել եմ Արթուր Բաղդասարյանին նշանակել ԶՈՒ ՌՈ պետ․ Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը 24TV-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Արցախի Զինված ուժերում տեղի ունեցող պաշտոնանկություններին։ 
«2012-ին, երբ վերջին երկու տարվա ընթացքում Ռազմական ոստիկանության երկու պետ էր փոխվել, քննարկվում էր իրեն (Արթուր Բաղդասարյանին, որը պաշտոնանկ արվեց նախագահի հրամանով ու վարչապետի առաջարկությամբ) նշանակել այդ պաշտոնին։ Քննարկումներն ընթանում էին Պաշտպանության նախարարությունում, նման առաջարկ կար վերադասի կողմից։ Երկար քննարկումներից հետո ես մերժել եմ այդ նշանակումը», - ասել է Օհանյանը։ 

Սեյրան Օհանյանի ամբողջական հարցազրույցը կարող եք դիտել ժամը  21։00-ին՝ 24News-ում։