Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին խցանման մեջ հայտնվել է մոտ 50 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 20-ին` ժամը 04:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ Սոթքի հանքի մոտակայքում, երկու բեռնատար մերկասառույցի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բեռնատարները մերկասառույցի պատճառով հայտնվել են կողք-կողքի՝ փակելով երթևեկությունը, ինչի արդյունքում խցանման մեջ է հայտնվել մոտ 50 ավտոմեքենա:

Փրկարարները և ՃՇՇ աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարն ուղղել են: