Ռուսաստանի խոշորագույն ցեմենտի արտադրությունը կգլխավորի Աշոտ Խաչատուրյանցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

Աշոտ Խաչատուրյանց

«Сбербанк капитал»-ի նախկին տնօրեն Աշոտ Խաչատուրյանցը նշանակվել է Ռուսաստանում «Евроцемент груп» խոշոր ընկերության նախագահի պաշտոնակատար։ Գրել է Rusarminfo-ն։

«Աշոտ խաչատուրյանցի առաջնահերթ հանձնարարականն է Հոլդինգի զարգացման ռազմավարության պատրաստումը, աճի նոր կետերի ստեղծումը»,- ասված է հոլդինգի տարածած հաղորդագրությունում։ 

Աշոտ Խաչատուրյանցը «Сбербанк капитал»-ը գլխավորել է 2008 թվականից՝ հիմնադրման օրվանից։

2020 թ․ փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ Խաչատուրյանցը թողնում է բանկի ղեկավարի պաշտոնը։