Աշտարակցիների անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Կրիստալ», «Շոկոլադ» տեսակի թմրանյութ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման նպատակով ոստիկանության տարածքային բաժինների հերթապահ խմբերն ըստ երթուղիների սպասարկվող տարածքում շուրջօրյա շրջայցեր են իրականացնում:

Փետրվարի 17-ին՝ ժամը 6-ի սահմանում, նման շրջայցերից մեկի ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ իրավապահները նկատել էին «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենա, որի վարորդի և ուղևորի կասկածելի վարքագիծը տեսնելով՝ մոտեցել էին, «Ֆոլքսվագենի» սրահում նկատել շագանակագույն զանգվածով կաթոցիչ և, մեքենայով հանդերձ, երկուսին էլ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Բերման ենթարկվածներն Աշտարակի բնակիչներ էին, մեկը՝ 31, մյուսը՝ 23 տարեկան:
23-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղով փաթեթավորված փոշեբյուրեղյա զանգված, իսկ մեքենայի զննությամբ փոխանցման տուփի մոտից՝ յուրահատուկ հոտով շագանակագույն զանգված և նմանատիպ զանգվածով կաթուցիչ:

Ըստ 31-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը «Կրիստալ» ու «Շոկոլադ» տեսակի թմրամիջոցներ են և պատկանում են իրեն:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է փորձաքննություն:

Դեպքի փաստով նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս