Ադրբեջանում ոչնչացվել է հայկական արտադրության 324 հուշանվեր, 40 տուփ ծխախոտ, 18 լիտր խմիչք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

ադրբեջան

Ադրբեջանում հայկական ծխախոտ, ալկոհոլ և հուշանվերներ են ոչնչացրել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Պետական մաքսային կոմիտեն օգտագործման համար անպիտան է ճանաչել անհայտ ծագման ապրանքներ, ինչպես նաև ապրանքներ, որոնց շրջանառությունն արգելվել է: Ոչնչացվել է հայկական արտադրության 324 հուշանվեր, 40 տուփ ծխախոտ և 18 լիտր խմիչք»: