Մի կտոր հայկական զորակցությունից Չինաստանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News   

.

Փետրվարի 19-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ի բարոյական աջակցություն, Չինաստանին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Մշակութային ակցիան ընթանում էր "Աղոթք՝ Վուհանի բնակիչների համար: Մեկ կտավ՝ ի հավաստումն միասնական զորակցության": 

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ արտգործնախարար՝ Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ-ում Չինաստանի դեսպան՝ Թիան Էրլունը, ԿԳՄՍ փոխնախարար՝ Նարինե Խաչատուրյանը և հարգարժան այլ անձինք։ 

,

Այն նախաձեռնել է Նանկինի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նկարիչ Գագիկ Ավետիսյանը Հայաստանի նկարիչների միության և ԱրթԶ ՀԿ-ի օժանդակությամբ:

ԱրթԶ ՀԿ-ն հանդիսանում է ծրագրի աջակից-կազմակերպիչը:

Կրթամշակութային կազմակերպությունը իր ամագն է բերել այս միջոցառմանը՝ ելնելով իր իսկ գաղափարական ռազմավարությունից այն է` մարդը, որպես բացարձակ արժեք, մեկ մարդը՝ մեկ տիեզերք: 

ԱրթԶ ՀԿ-ն դիտարկում է "Աղոթք` Վուհանի բնակիչների համար" միջոցառումը, որպես հայկական կողմից արված աջակցության լավագույն քայլերից մեկը, որը իր մեջ խտացնում է` հոգևոր, բարոյական և մշակութային ասպեկտները: 

Կազմակերպությունը վստահ է, որ մադուն լավը փոխանցելու լավագույն ճանապարհը դա մշակութային խողովակն է: Հայաստանում արվեստի զարգացման մշակույթը ընթացքի մեջ է և ԱրթԶ ՀԿ-ը իր սեփական դեմքով է հանդես գալիս այս հարթության վրա:

Կազմակերպության ամիսների բաժանված տարեկան ծրագրերը հինգ գլխադասային վեկտոր ունեն`

1) հայ հայտնիների կյանքի ու գործի լուսաբանում, մեկնություն,

2) հայկական մշակութային ժառանգության պահպանման, բացահայտման և տարածման գործընթացներ,

3) նոր անուների, ժամանակակից տաղանդների առաջքաշում,

4) մշակութային ելք դեպի աշխարհ,

5) համաշխարհային կուլտուրայի՝ հնի ու նորի ներմուծման շարունակականություն: 

Ի աջակցություն չին ժողովրդի այս ծրագրի մասնուկցությունը կազմակերպության համար ունի միջազգային իմաստ: Հայաստանը առաջին քրիստոնյա պետությունն է աշխարհում ու ինքնատիպ այս "Աղոթքի" միջոցով չինացիներին աջակցելը իր խորհրդանշական խորհուրդն ունի:

ԱրթԶ ՀԿ-ն հպարտ է հումանիստական այս օրվան իր մասնակցությամբ և շարունակելու է մարդասիրական, մշակութային գործունեությամբ, որպես նախաձեռնող կամ օժանդակությամբ հանդես եկող հանդես գալ նմանատիպ ծրագրերի կյանքի կոչման գործում:

,

 

Օրվա "ԱՂՈԹՔ" նկարը նկարեցին ճանաչված նկարիչներ ՝ Արամ Իսաբեկյանը, Հրանտ Թադևոսյանը, Գագիկ Ավեստիսյանը, Արա Հակոբյանը, Սուրեն Սաֆարյանը, Լևոն Համբարձումյանը, Վահագն Գալստյանը, ինչպես նաև տաղանդավոր  ուսանողներ։ Այն նույն օրը հանձնվեց ՀՀ Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին՝ ի նշան չին ժողովրդի նկատմամաբ մեծ հարգանքի և զորակցության:

Լուսանկարները` Նարեկ Մելոյանի