Ոչ միայն սև ու սպիտակ, այլև 3-րդ, 4-րդ, 5-րդ ճանապարհ, տարբերակ կա. Կարեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը վստահ է, որ քաղաքական ոչ մի ուժ չպետք է ցանկանա, որ հասարակությունը բևեռների, սևի ու սպիտակի բաժանվի: 24News-ի հետ զրույցում պատգամավորը տեսակետ հայտնեց, որ ընտրությունների ժամանակ հասարակության բաժանումը թշնամանքի նոր դոզա է բերելու:

«Բանակը հասարակության անքակտելի մասն է, ու այն ինչ տեղի է ունենում հասարակության մեջ, ավելի խտացված արտացոլվում է բանակում: Բայց մենք ասել ենք ու էլի կասենք՝ ոչ միայն սև ու սպիտակ, ոչ միայն հեղափոխական ու հակահեղափոխական, այլև 3-րդ, 4-րդ, 5-րդ ճանապարհ, տարբերակ կա»,- նշեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։