Սարի Թաղում չբնակեցված տան արտաքին պատը փլուզվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

1

Փետրվարի 20-ին՝ ժամը 14:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղ թաղամասի 21-րդ փողոցի թիվ 2 տան հարևանությամբ գտնվող չբնակեցված տան արտաքին պատը փլուզվել է և փակել մուտքը, առկա է կախված կառուցատարրի ընկնելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մասամբ փլուզվել է թիվ 4 տան պարիսպը (մոտ 3 քմ), իսկ մնացած հատվածը (մոտ 5 քմ) թուլացած է: Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: