Կոտայքի մարզում DAF բեռնատարը «Չայնիի» ոլորաններում կողաշրջվել և մասամբ փակել է ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

հասարակական

Այսօր` փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Գեղամ Սարգսյանը իր վարած DAF մակնիշի 02 Լ 608 համարանիշի կցորդիչով Երևան-Սևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է ելել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն ճանապարհը մասամբ փակվել է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը եղանակի անբարենպաստ պայմաններն են եղել, հիմնականում՝ մառախուղը և վատ տեսանելիությունը։