«Հրազդան» մարզադաշտի մոտակայքում «Opel Astra G» գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

1

Փետրվարի 20-ին՝ ժամը 21։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում` «Ran Oil» բենզալցակայանում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

1

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) շրջվել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տեղափոխել քարշակին:

1