Արցախում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 8 ցուցարարները տուգանքի դիմաց ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

ահ

«Փետրվարի 20-ին՝ ժամը 18:55-ին, Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Այնուհետև սահմանված ժամկետը լրանալուն պես՝ ժամը 21:50-ին ազատ են արձակվել», - այդ մասին 24News-ին հայտնեց Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով Արցախում մի խումբ քաղաքացիների կազմակերպած բողոքի ակցիային, որի մասնակիցները պահանջում էին նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը։ 

«Հարուցվել է վարչական վարույթ նշված օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում», - նշեց Գառնիկ Ալեքսանյանը։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի հետ կապված որոշ հանգամանքներ:

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս