Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

Միրոսլավ Լայչակ

Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ 

Սլովակիայի ԱԳ նախարարի այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ։ Նախատեսվում են նաև հանդիպումներ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Այցի շրջանակներում տեղի կունենա ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։