Իրաքը կորոնավիրուսի հետևանքով փակել է Իրանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

կորոնավիրուս

Իրաքը փակել է Իրանի հետ պետական սահմանը` կորոնավիրուսի տարածումից զգուշանալով։ Իրանում կորոնավիրուսի հետևանքով  մահվան 2 դեպքի մասին լուրի տարածումից հետո Իրաքի իշխանությունն ընդունել է սահմանը փակելու որոշում։  Սակայն Իրանից վերադարձող իրաքցիների համար ճանպարահը բաց է, բայց նրանք պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն:

Իրաքյան ավիաընկերությունները նույնպես դադարեցրել են չվերթները դեպի Իրան: