Մեր մայրենին մեր պատիվն է․ Փայլանի շնորհավորանքը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

կարոփայլան

ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2000 թվականից այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով ֆեյսբուք սոցիալական ցանցում հայերեն և թուրքերեն գրառում է արել: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber կայքից։ 

«Մեր մայրենին մեր պատիւն է։

21 Փետրուարի Համաշխարհային Մայրենի լեզուի օրը շնորհաւոր ըլլայ»։

Գրառմանը կից հայ պատգամավորը լուսանկար է հրապարակել, որում հայերեն այբուբենն է: