Բեժանյանների ընտանիքում ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան․ վարչապետի տիկինը այցելել է ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

աննահակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ին այցելել է Բեժանյանների բազմազավակ ընտանիքին, շնորհավորել նրանց։ Ընտանիքը փետրվարի 13-ին համալրվել է 12-րդ զավակով՝  ծնվել է Աննան:

Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին, զրուցել ծնողների և երեխաների հետ:

աննահակոբյան

«Անչափ ուրախ եմ, որ այցելեցի ձեզ, շատ ուրախ եմ, որ մեր երկրում կան ձեզ պես մայրեր: Շնորհավորում և ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր բազմանդամ ընտանիքին»,- ասել է Աննա Հակոբյանը: