Կին զինծառայողների հանդիսավոր երդվել են․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

զինծառայողներ

Փետրվարի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել կին զինծառայողների հանդիսավոր երդման արարողություն: ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության կին զինծառայողները հրամանատարական կազմի ներկայությամբ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին:

Կին զինծառայողներին շնորհավորել, ծառայության մեջ հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը: