Ցեղասպանությունը ճանաչող նախագիծն Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News   

.

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծն Ուկրաինայի Գերագույն Ռադայում սպասում է հանձնաժողովի քննարկմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական լրատվամիջոցների այն հրապարակումներին, որոնք, նկատելով Ցեղասպանության առնչվող մեկ այլ նախագծի կարգավիճակի փոփոխությունը, շտապել են եզրակացնել, թե Ռադան հրաժարվել է քննարկել վերոնշյալ նախագիծը:

«Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովի կողմից հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (գրանցումը՝ 11/05/2019), նույն կարգավիճակում է և սպասում է հանձնաժողովի քննարկմանը»,-տեղեկացնում է AnalitikaՍa.net-ը:

Ինչ վերաբերում է Դարիա Վոլոդինայի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու որոշման նախագծին, որը շրջանառության մեջ էր դրվել 2020-ի փետրվարի 14-ին, հետ է վերցվել: AnalitikaUA.net-ը իրավասու աղբյուրներից տեղեկացել է, որ միայն հեղինակն ինքը կարող էր հետ վերցնել նախագիծը, այսինքն ՝ նախագիծը քննարկման համար չի մերժվել: Լրատվամիջոցը դիմել է նախագծի հեղինակ Դարիա Վոլոդինայի մամուլի ծառայություն՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար, այս պահին սպասում է արձագանքի:

Վերջին 10 տարվա ընթացքում չորս օրենսդրական նախաձեռնություն է գրանցվել Ուկրաինայի խորհրդարանում: 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04.03.2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել: