ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Մերկելին՝ Հանաուի ողբերգության կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

փաշինյան

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

Հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգարժան տիկին Մերկել,

Խոր ցավով տեղեկացա Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին։
Հայ ժողովրդի և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին: Զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ համբերություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: