«Ryanair»-ը հրաժարվում է փոխհատուցել Միլան-Երեւան չվերթի ուղեւորների վնասը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

,

«Ryanair» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել Միլան-Երեւան չվերթի ուղեւորներին հասցված վնասը։ Այդ մասին «Passenger.am»-ի հիմնադրման տարելիցի օրը հայտարարել է ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Վաներ Հարությունյանը:

«Սա կարող է հանգեցնել երկարատեւ գործընթացի։ Մեզ դիմել են այդ չվերթի մի քանի տասնյակ ուղեւորներ, եւ մեր ընկերությունն արել է ամեն ինչ նրանց օգնելու համար»,-նշել նա։

Վաներ Հարությունյանը նշում է, որ իրենք գտնվում են մշտական կապի մեջ Միլանի օդանավակայանի եւ Իտալիայի ավիացիոն իշխանությունների հետ

«Անգամ եթե այս կամ այն միջադեպը տեղի է ունենում ավիաընկերության մեղքով, այն պետք է ամեն ինչ անի, որպեսզի ուղեւորները հասնեն նշանակետին։ Դա ընդունված պրակտիկա է զարգացած երկրներում»,-պարզաբանել է Վաներ Հարությունյանը։