Պատրա՞ստ ենք մինչև 2035թ.-ը համբերել, ես՝ ոչ․ սահմանադրությունը պետք է իրականություն դառնա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

«Մենք չենք հանդուրժի, որ ՍԴ-ում տեղի ունենան երևույթներ, որոնք կանգնեցնելու կամ խաթարելու են այն կարևորագույն ռեֆորմների ճանապարհը, որը բերելու ենք։ Հիմա գործում է մի ՍԴ, որը չի արտացոլում այսօրվա իրականությունը և չի կարողանալու անաչառ արբիտր լինել»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

«Մենք պատրա՞ստ ենք մինչև 2035թ․-ը համբերել, որ այսօրվա գործող սահմանադրությունն իրականության հետ համապատասխանի։ Ես պատրաստ չեմ, կարծում եմ՝ քաղաքացիներն էլ։ Թույլ փաստարկ է, թե ՍԴ-ի հարցը փոքր խնդիր է։ Հարցը մեկ նախադասության մեջ չէ։ Խոսքը պրոցեսը վերականգնելու մասին է, իսկ սրան անվանել փոքր խնդիր, ընդունելի չեմ համարում»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։