Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ՝ ընդհանուր մոտ 4 գրամ քաշով։ Տղամարդու հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Այն փաթեթավորվել և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: