Մարզերում հանրաքվեի քարոզարշավի աշխատանքները կհամակարգեն մարզպետները և պատգամավորները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News   

հանրաքվե

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն ավարտին է հասցրել շտաբների ձևավորման աշխատանքները:

Եվ մեր տեղեկություններով՝ մարզերում աշխատանքները կհամակարգեն մարզպետները և այդ տարածքից վարկանիշային ընտրակարգով ընտրված պատգամավորները: Վերջիններս այս օրերին փորձում են թիմ հավաքել, որպեսզի ավելի մեծ թիմով և արագ կերպով քարո­զարշավ իրականացնեն:

Նույն պատկերն է նաև Երևանում, այստեղ ևս տարածքներով կզբաղվեն վարչական շրջանների ղեկավարներն ու այդ տարածքից ընտրված պատգամավորները: Եվ չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, որպես «ԱՅՈ»-ի կողմ, նշված է 44 պատգամավորի անուն, սակայն մենք տեղեկացանք, որ «Իմ քայլ»-ում այդ շրջանում ակտիվ կլինեն բոլորը, իսկ դա կսկսվի փետրվարի 25-ին կայանալիք դրամահավաք-երեկոյից հետո:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ևս այս օրերին զբաղված է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սահմա­նադրական բարեփոխումների հանրաքվեի հետ կապված շտաբի ձևավորմամբ: Իմքայլական պատգամավորն ասաց, որ նախկին համապետական ընտրու­թյունների ժամանակ եղել է շտաբ, որն այժմ իրենք օգտագործում են ու այս օրերին հավաքվում, քննարկումներ են իրականացնում:

«Մենք շատ լավ գիտե­ինք, երբ ենք քարոզարշավի գնալու, երբ ենք սկսելու մեր աշխատանքները, ուղղակի մենք նպատակահարմար չենք գտել այդքան շուտ սկսել քարոզարշա­վը: Մենք շատ նորմալ աշխատանքային պրոցեսների մեջ ենք», - մեզ հետ զրույցում նշեց Հակոբյանը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: