Ռամոսի մասնակցությունը Օլիմպիական խաղերին խնդիր չէ․ Զիդան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News   

Ռամոս Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծում է, որ եթե թիմի ավագ Սերխիո Ռամոսը Եվրո-2020-ից հետո մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

«Եթե Սերխիոն ցանկանա մասնակցել Օլիմպիական խաղերին, ապա ես միայն ուրախ կլինեմ: Մեծ պատիվ է սեփական երկիրն Օլիմպիական խաղերում ներկայացնելը:  Ռամոսը մեր թիմի ավագն է և առանցքային նշանակություն ունի թիմում: Ցանկանում եմ, որ նա նոր պայմանագիր կնքի ակումբի հետ և շարունակի օգտակար լինել մեզ»,-  ասել է նա։