1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերի առաջատարը ԵՊԲՀ-ն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News    

ԵՊԲՀ

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում ներառված բուհերից առաջատարը Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանն է, իսկ մյուս պետական բուհերը նվազեցրել են իրենց հարկերը:

Ի դեպ, ԵՊԲՀ-ն անցյալ տարվա ընթացքում պետական բյուջե վճարել է 2 մլրդ 806 մլն 176 հազար դրամ: Ավելին` ԵՊԲՀ-ն , նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելի քան 128 մլն դրամով ավելացրել է հարկային վճարումները. 2018 թվական»։