Հայտնաբերվել է Nissan Tida. վարկածներից մեկի համաձայն՝ գողերը վթարի են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

հասարակական

Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովակակ փողոցում գտնվող այգում՝ ծառերի մեջ, վթարված ավտոմեքենա կա, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները կնիքել են նշված ավտոմեքենան, քանի որ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ունեն կասկածներ, որ նշված Nissan Tiida մակնիշի 36 ՏV 111 համարանիշի ավտոմեքենան մի քանի բնակարանային գողություններ կատարելու ժամանակ շահագործվել է, ինչից հետո կասկածյալ հանցագործը կամ հանցագործները վթարի են ենթարկվել։

Այս պահին տարածքում հսկողություն են իրականացնում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, որտեղ պետք է ժամանեն հետաքննիչները և կատարեն ավտոմեքենայի զննություն։

Ավտոմեքենայի վրա էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևաւն քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակչի անունով, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։