Պատգամավորների հեռախոսներ չեն առգրավվել․ ՀՔԾ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News      

ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հերքել է հրապարակում այն մասին, թե «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«22.02.2020թ.-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե իբր «ՀՔԾ-ում քննվող մի գործի շրջանակում առգրավվել են մի քանի պատգամավորների հեռախոսներ», և որ «քրեական գործը վերաբերում է Հայաստանում պետական հեղաշրջման փորձի կազմակերպմանը», իրականությանը չի համապատասխանում: Տեղեկացնում ենք, որ նման գործ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում չի քննվում:
Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց»,- գրել է նա։