Էջմիածնում նախկին ոստիկանը կնոջ ու երեխաների աչքի առաջ սպանել է իր տան գնորդին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

հրազենայինվնասվածք

Այսօր` ժամը 11։50-ի սահմանում, դաժան սպանություն է տեղի ունեցել Էջիմածնում։ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։ 

Պարզվել է տուժողը Էջմիածնի բնակիչ, 36-ամյա Գեւորգ Խալաթյանն է, ում վրա կրակոցներ են արձակվել հենց նրա տանը՝ կնոջ ու անչափահաս երեխաների աչքի առաջ։

Կասկածյալը նախկին ոստիկան է։«Փաստինֆո»-ի տեղեկություններով կասկածյալ ոստիկանը տան նախկին տերն է, իսկ վեճի պատճառն էլ հենց տունն է հանդիսացել։ Խնդիրն այն է, որ տունը եղել է գրավի տակ, որը բանկը աճուրդի է հանել և անչափահաս երեխաների հայրը այն ձեռք է բերել ու ընտանիքով տեղափոխվել այնտեղ՝ բնակվելու, Նախկին ոստիկանը զինված գնացել է իր նախկին բնակարան, վիճել գնորդի հետ ու ինքնաձիգից կրակոցներ արձակել ոչ միայն տանտիրոջ, այլ նաեւ տանտիրուհու ուղղությամբ։ Գ.Խալաթյանի մարմնի վրա դատաբժիշկը արտաքին զննությամբ հայտնաբերել է չորս հրազենային վնասվածք։ Բարեբախտաբար կինն ու երեխաները չեն տուժել։ Նախկին ոստիկանն ունի դատվածություն։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով։ Կասկածյալն արդեն հայտնաբերվել է։

Տեսանյութեր

Live

Լրահոս