«Samsung»-ի աշխատակիցներից մեկը կորոնավիրուսով է վարակվել․ գործարանը 2 օրով փակ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

սամսունգ1

«РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ «Samsung Electronics» ընկերությունը երկու օրով կփակի հարավկորեական Կյոնսան-Պուկտո նահանգի Կումի քաղաքում գտնվող իր գործարանը։ Պատճառն այն է, որ ընկերության 28-ամյա աշխատակցուհին կորոնավիրուսով էր վարակվել։

Ենթադրվում է, որ նա վարակվել է իր ընկերոջից, որը փետրվարի 9-ին։ Վարակի շղթան սկսվել է «Սինչխոնչժի» աղանդավորական եկեղեցու 61-ամյա այցելուից, որը հրաժարվել էր կորոնավիրուսի թեստ անցնել: Հիվանդ վիճակում նա այցելել է եկեղեցի, որտեղ ավելի քան 1000 մարդ է եղել: Այս եկեղեցու անդամներից կորոնավիրուսով վարակվելու 231 դեպք է գրանցել:

Փետրվարի 22-ին գործարանի աշխատակիցներին հաղորդագրություն է ուղարկվել, որ գործարանը չի աշխատի մինչև փետրվարի 24-ը: Մինչև փետրվարի 25-ը կարգելվի մուտքը այն հարկաբաժին, որտեղ աշխատել է 28-ամյա աղջիկը: Գործարանի աշխատակիցներին խորհուրդ են տվել չայցելել հասարակական վայրեր և կրել դիմակներ:

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2,362-ի, վարակված է 77,933 մարդ, ապաքինվել է 21,290 մարդ: