Իտալիայում կորոնավիրուսի 6 հաստատված դեպքերից հետո հատուկ ռեժիմ է սահմանվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

իտալիակորոնավիրուս

Իտալիայում կորոնավիրուսի 6 հաստատված դեպքերից հետո Քաղաքապետ Ֆրանչեսկո Պասսերինին հանձնարարարականով հինգ օրով փակվել են երկրի փոքր քաղաքի դպրոցները, գրասենյակները և բարերը։

Միլանից 60 կմ հեռավորության վրա գտնվող Կոդոնո քաղաքում վեց մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, որոնցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ մնացած երեքը սպասում են հաջորդ հետազոտության։

Փակվել են նաև խանութներն ու զվարճանքի վայրերը։

Հատուկ ռեժիմը կգործի 48 ժամից մինչև 5 օր․ տեղի իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին մնալ տանը։ 

Լոմբարդիայում հաստատված վեց դեպքերի հետ միասին Իտալիայում հաստատված կորոնավիրուսի դեպքերի թիվը հասնում է 9։