Բարեկեցիկ երկիր-բարեխիղճ քաղաքացի սկզբունքն ապրելակերպ դարձնելը մեր առաքելությունն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Արցախ

«Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը Ավետարանոց գյուղում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ նախապատրաստում են իրականացնել սոցիալական լարվածությունը թուլացնելու ուղղությամբ լուրջ քայլեր: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը եւ տեսանյութ հրապարակել հանդիպումից:

«Հարգելի՛ հայրենակիցներ, Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում հանդիպմանս ժամանակ հայտարարել եմ, որ, մեր հաջողության դեպքում, պատրաստ ենք կայացնելու հերթական կարևոր որոշումը՝ այն է սոցիալական լարվածությունը թուլացնելու նպատակով հիմնադրամներում ու բանկերում մեր քաղաքացիների ունեցած ժամկետանց բոլոր վարկերի վերակառուցումն ու տույժ-տուգանքների ներումը: Նման համալիր մի որոշում կայացրել էինք դեռևս 2016 թ.-ին՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ բազմաթիվ մեր քաղաքացիների և, հատկապես, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հնարավորություն է ընձեռնվել անցնցում շարունակելու տնտեսական գործունեությունը:

Մյուս կողմից ցանկանում եմ շեշտել, որ մեր այս քայլը որևէ կերպ չի ստվերելու բարեխիղճ վարկառուների պատասխանատու վարքագիծը, քանի որ թե՛ բանկերից, թե՛ հիմնադրամներից հետագայում նրանց օգտվելու հնարավորությունները շուշափելիորեն մեծ են լինելու:

Բարեկեցիկ երկիր - բարեխիղճ քաղաքացի սկզբունքն ապրելակերպ դարձնելը մեր հիմնական առաքելությունը պիտի դառնա»,-գրել է նա: