Իրանում 1 օրում կորոնավիրուսով վարակման ևս 10 դեպք է գրանցվել․ մահերի թիվը հասել է 5-ի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

իրան

«РИА Новости» գործակալությունը հայտնում է, որ Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանփուրը տեղեկացրել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 28-ի, երկրում 1 օրում ևս 10 դեպք է գրանցվել։ 

«Երեկվանից մինչև այսօրվա առաջին կեսը գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք, նրանցից 8-ը՝ Ղոմ քաղաքում, 2-ը՝ Թեհրանում: Այսպիսով, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 28-ի: Ցավոք, մահացածների թիվը հասել է 5-ի»,- տեղեկացրել է Կիանուշ Ջահանփուրը:

Նշենք, որ փետրավրի 21-ին Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք էր գրանցվել։ Իրանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ Իրանի տարածքում գտնվող հայաստանցիներին հորդորելով կապ հաստատել դեսպանատան հետ և հաղորդել իրենց գտնվելու վայրը։