Շարոնակում են փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը, Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

մառախուղ ճանապարհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 17:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում մառախուղ է: