Հայաստանը, լինելով կոմպակտ, կարողացավ ավելի շատ օգտվել ԵՏՄ հնարավորություններից․ տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Եատմ

«Հայաստանը ԵՏՄ-ում նախագահության տարում կարողացել է լուրջ արդյունքների հասնել»,-այդ մասին լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ԵՏՄ-ի՝ Հայաստանի առաջարկով թվային օրակարգ ընդունելու նախաձեռնությունից:

Զրույցի ընթացքում տնտեսագետը առավելապես նշեց, որ ԵՏՄ անդամ մյուս երկրների մեծ մասում կա բարձր տեխնոլոգիաների արտահանման դեֆիցիտը, մինչդեռ Հայաստանում բարձր տեխնոլոգիաներն իսկապես մրցունակ են․ «Ամեն պարագայում, թվայնացման օրակարգը տանում է բարձր տեխնոլոգիաների զարգացման, այն ինչի կարիքը կա և՛ Ռուսաստանում, և՛ Բելառուսում, և՛ Ղազախստանում, և՛ Ղրղզստանում»,-ասաց տնտեսագետը:

Հայաստանի առաջարկով քայլեր ձեռնարկվեցին նաև միասնական կենսաթոշակային շուկայի հետ։ Ըստ Մանասերյանի՝ այն ոչ միայն աշխատուժի ազատ տեղաշարժի հնարավորություն կտա, այլև մարդիկ կկարողանան հանգիստ լինել, որ իրենց աշխատած տարիները, որպես ստաժ, հաշվի կառնվեն ցանկացած երկրում:

Հայաստաննն իր առաջին քայլերն են արել ռոումինգ ծառայությունների ուղղությամբ․ 2020 թ․-ին ԵՏՄ տարածքում այն կփորձեն անվճար դարձնել։

«Հույս ունենք, որ 2020 թվականին դա իրականություն կդառնա․ ռոումինգի ծառայությունները ԵՏՄ տարածքում լինեն անվճար»,- հավելեց Մանասերյանը:

Տնտեսագետը լրագրողների հետ զրույցում նշեց նաև, որ Հայաստանը նախահարձակ է, լուրջ է վերաբերում իր պարտականություններին, գործընկերային հարաբերություններին․ «Կարող է ճեղքում մտցնել և ունենալ առաջընթաց: Այնինչ Հայաստանի անդամակցության վերաբերյալ բավական թերահավատ հայացքներ կային հինգ տարի առաջ»:

«Ասեմ, որ մեր գործընկեր պետություններն օրինակ են բերում Հայաստանը՝ որպես երկիր, որը, լինելով ավելի կոմպակտ և տնտեսության առումով փոքր ծավալ ունեցող, կարողացավ ավելի շատ օգտվել ԵՏՄ հնարավորություններից, առավել ևս նախագահությունից»,-հավելեց տնտեսագետը: