Իշխանությունը պարզել է՝ քարոզարշավի ռինգում մենակ է, ու որպես թիրախ՝ որոշել է մեզ ընտրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը վստահ է՝ իշխանությունները փորձում են իրենց «ոչ»-ի քարոզչության դաշտ տեղափոխել ու «ոչ»-ի հետ կապել, որ կարողանան բանավեճի դաշտ ձևավորել։ 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ իշխանությունը պարզել է, որ քարոզարշավի ռինգում մենակ է, ու որպես թիրախ իրենց է ընտրել։

«Իշխանության մեր գործընկրները, անդրադառնալով հանգամանքին, որ  պատրաստակամություն ենք հայտնել օժանդակել ընտրական գործընթացների կազմակերպմանը, փորձում են ներկայացնել, թե մենք «ոչ»-ական ենք։ Եթե նրանք դեմ են, որ ընտրական գործընթացը վերահսկելի լինի, ուրեմն պետք է իրենց հետին մտքերից խոսեն։ Մրջյունից փիղ է սարքում՝ փորձելով մեզ մրակցության դաշտ բերել»,- ընդգծեց Խաժակյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս