Կորոնավիրուսի վարակի պայքարի դեմ Մեղրիի հսկիչ կետը համալրվել է նոր մասնագետներով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

տեսչականմարմին

Այսօր ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարությունը գործուղվել է Մեղրի՝ անցկետը կորոնավիրուսի վարակի պայքարի դեմ նոր պարագաներով համալրելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը։

«Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ գործուղվել ենք Մեղրիի մաքսատուն՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ։ Հսկիչ կետը համալրվել է նոր մասնագետներով և պարագաներով»,- գրել է Ասատրյանը: