Քոչարյանի մեղադրանքը կարող է փոխվել, լրացվել, իրենց խոսքերից կրակն են ընկնելու, թող խոսեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

«Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը կարող է փոխվել և լրացվել նոր հոդվածներով»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի փաստաբան Սեդա Սաֆարյանը։

«Քոչարյանի մեղադրանքն ավելի քան համոզիչ է, ճիշտ հոդված է դրվել, բայց բավարար չէ։ Կան այդ արարքին համահունչ շատ ավելի հոդվածներ»,- ասել է նա։

Անդրադառնալով մեղադրյալի պաշտպանական կողմի պնդումներին, թե Վիկիլիկսի գաղտնազերծած հրապարակումները կարող են դատական գործի ընթացքը 180 աստիճանով շրջել, Սեդա Սաֆարյանը նկատել է, որ այդ նյութում չկա այնպիսի բան, որը Ռոբերտ Քոչարյանի օգտին կլինի։

«Վիկիլիկսի գաղտնազերծած փաստաթղթերը հիշատակելիս առաջինը պետք է նշեին, որ դրանցում ակնհայտորեն արձանագրվել է, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը բացակայում էր, ինչը տանում է Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների խախտման։ Դրանում կան մասսայական քաղաքական հետապնդումներ իրականցնելու՝ Քոչարյանի վարչակազմի հատուկ արձանագրումներ, մտավախություն, որ ՀՀ-ն հետ է նահանջում ժողովրդավարությունից։ Հիմա եթե այսքանն իրենք հասկանում են, որ 180 աստիճանով կարող է մեղադրանքը փոխվել, ես կասեմ, որ այդ մեղադրանքը կարող է փոխվել, բայց կարող է լրացվել նոր հոդվածներով»,- ընդգծել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Live

Լրահոս